Անգլերենից թարգմանություն՝ Ով է Քիթ Հարինգը

Keith Haring, Boys Club, NYC, August 17, 1987 © Keith Haring Foundation.

Քիթ Հարինգը ծնվել է 1958 թվականին, Փենսիլվանիա, ԱՄՆ։ Նա սիրում էր նկարել մուլտֆիլմեր և այցելել թանգարաններ։ Ահա նա ճանապարհորդում է մետրոյով։

Keith Haring Subway Drawing ca. 1984 Photographed by Tseng Kwong Chi

Քիթ Հարինգը հայտնի է գունագեղ, մուլտֆիլմերի ստեղծագործություններով և որոշ կերպարներով, ինչպիսիք են սողացող նորածինները, հաչող շները և տիեզերանավերը:

Keith Haring, 1958-1990, Untitled 1980, Ink on Bristol board, 510 x 660 mm, Collection of the Keith Haring Foundation

Երբ նա 20 տարեկան էր, տեղափոխվեց Նյու Յորք։ Քիթ Հարինգը հարաբերություններ ուներ տղամարդկանց հետ և Նյու Յորքի ԼԳԲՏՔ+ համայնքի մի մասն էր:

1980-ականներին Նյու Յորքը շատ հուզիչ վայր էր, և կային բազմաթիվ արվեստագետներ, որոնք աշխատում էին Հարինգի հետ նույն թաղամասում, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Ժան Միշել Բասկիան:

Keith Haring, 1958–1990, Untitled 1983, Vinyl paint on tarpaulin, 3068 x 3020 mm, Collection of KAWS

Քիթ Հարինգը ոգեշնչվել էր գրաֆֆիտի նկարիչներից։ Նա հարյուրավոր գծանկարներ է նկարել Նյու Յորքի մետրոյում: Նա իր արվեստը պատրաստելու համար օգտագործել է կավիճ, ինչպես ստորև ներկայացված պատկերը:

Keith Haring, 1958-1990, Untitled 1985, Chalk on paper, BvB Collection, Geneva

Մարդիկ ամեն օր անցնում էին նրա արվեստի կողքով։ Պատկերացրեք, որ ամեն օր դպրոց գնալիս անցնում եք արվեստի գործերի կողքո՜վ:

Նա երբեմն փորձանքի մեջ էր ընկնում մետրոյում նկարելու համար, բայց շատերը սիրում էին նրա արվեստը։ Նա շարունակեց նկարել, քանի որ ցանկանում էր, որ բոլորը զգային արվեստ:

Քիթ Հարինգը սկսեց հայտնի դառնալ և ցուցահանդեսներ ունեցավ պատկերասրահներում։ Երբ նկարները վաճառվում էին, նա հաճախ գումարը տալիս էր մանկական բարեգործական կազմակերպություններին:

Հարինգը նկարեց արվեստ երեխաների հետ և երեխաների համար: Նա որմնանկարներ է պատրաստել բազմաթիվ մանկական հիվանդանոցներում և դպրոցներում: Նա նույնիսկ 1000-ից ավելի երեխաների հետ նկարել է Ազատության արձանի հսկայական ստեղծագործությունը:

Նա հաճախ էր լսում հիփ-հոփ երաժշտություն։ Բրեյք-դանսերն օգտագործում էին նրա մայթի գծագրերը որպես մակերես իրենց ելույթների համար: Ի՞նչ եք կարծում, այս կերպարները հիփ հոփի տակ են պարում:

Keith Haring, 1958–1990, Untitled 1983, Woodcut, 610 x 762 mm, Collection of the Keith Haring Foundation

Քիթ Հարինգի արվեստը գնելը շատ թանկ դարձավ: Այնուամենայնիվ, նա ցանկանում էր, որ բոլորը կարողանան գնել իր աշխատանքը։ Նա բացեց նոր խանութ, որը կոչվում էր “Pop Shop”, որպեսզի վաճառի իր արվեստը կրծքանշանների, պաստառների, խաղերի և շապիկների վրա:

1988 թվականին Հարինգը շատ հիվանդացավ ՁԻԱՀ կոչվող հիվանդությամբ: Հարինգը շարունակում էր նկարել, և նա նույնիսկ պաստառներ էր պատրաստում՝ մարդկանց պատմելու հիվանդության մասին: Մահից առաջ Հարինգը ստեղծեց «Քիթ Հարինգ» հիմնադրամը՝ ՁԻԱՀ-ի վերաբերյալ հետազոտությունները ֆինանսավորելու և կարիքավոր երեխաներին օգնելու համար:

Քիթ Հարինգը ցանկանում էր, որ բոլորը արվեստով զբաղվեին: Երբևէ կավիճով նկարե՞լ եք մայթի վրա: Փորձե՞լ եք նկարել ձեր սեփական պարող կերպարները: Համեցե՛ք։

Հղումը՝

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started