Պատմության ամփոփիչ ստուգում- Լուսաբանում

Իրականում ես շատ էի լարվել ստուգումի դասասենյակը մտնելուց առաջ, քանի որ ես Լիբանանից եմ ու միայն 2 տարի է եղել, որ արևելահայերեն եմ անցնում և պատմություն։ Այսինքն՝ ես պետք է անցնէի ու սովորէի չորս տարվա թեմաները մի քանի ամսում, մինչև ստուգումը։ Մեր դասատուի՝ ընկեր Վարդանի առարկայական ծրագիրն ու առաջադրանքները ինձ շատ են օգնել այդ հարցով։Continue reading “Պատմության ամփոփիչ ստուգում- Լուսաբանում”

Նախապատրաստական աշխատանք կլոր սեղան քննարկման

Մայիսի 24-ին, Մայիսյան հավաքի ընթացքում   «Պատուհան դեպի գիտություն» նախագծի շրջանակում հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նախաձեռնում է կլոր սեղան-քննարկում՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախագահի և նույն ֆակուլտետի ակտիվիստ ուսանողների, պատմության ֆակուլտետի փոխդեկանի և նույն ֆակուլտետի դասախոսների մասնակցությամբ: Թեման «ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ»։ Ընդհանուր տեղեկություններ հարևան պետությունների հարաբերությունների մասին Իրան Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտականContinue reading “Նախապատրաստական աշխատանք կլոր սեղան քննարկման”

Թեմա 31, 32, 33

Մայիսի 16-20՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաքՊատրաստվե՛ք ներկայացնելու․Թեմա 31.Հայաստանի առաջին հանրապետությունըա/ՀՀ հռչակումը 1918 թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան պառլամենտը և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը: Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը կովկասյան թաթարները հռչակեցին Արևելակովկասյան անկախ պետությունը, որը կոչվեց Ադրբեջան, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային կենտրոնական խորհուրդը բուռն քննարկումներից հետո որոշում կայացրեցContinue reading “Թեմա 31, 32, 33”

Թեմա 28, 29, 30

Մայիսի 10-13՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաքՊատրաստվե՛ք ներկայացնելու․Թեմա 28. Հայոց մեծ եղեռնըա/ «Ցեղասպանություն» հասկացությունը Ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է։ 20-րդ դարի սկզբներին միջազգային իրավունքի մեջ դեռ չկար «ցեղասպանություն» հասկացությունը։ Կիրառվում էին «կոտորած», «ջարդ», «եղեռն» և այլ նշանակություններ։ 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայում տրվեց դրա իրվական ձևակերպումը։ Ըստ փաստաթղթի ՝ ցեղասպանությունContinue reading “Թեմա 28, 29, 30”

Հայոց ցեղասպանությունը

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: 1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւContinue reading “Հայոց ցեղասպանությունը”

Առաջին աշխարհամարտը

28 հունիսի 1914 թԱվստրիայի արքհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը և նրա կինը՝ Սոֆի, սպանվում են բոսնիացի սերբ ազգայնականի կողմից Սարաևոյում։ 28 հուլիսի 1914 թԱռաջին համաշխարհային պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիայի դեմ: օգոստոսի 1–28, 1914 թԳերմանիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, Ֆրանսիային և Բելգիային։ Բրիտանիան պատերազմ է հայտարարում Գերմանիային. Ավստրիան պատերազմ է հայտարարումContinue reading “Առաջին աշխարհամարտը”

Ֆիդայական շարժում. հերոսներ և արդյունքներ

Ֆիդայական գործունեությունը մեր ազգի համար շատ մեծ դեր է խաղացել: Եթե մարդիկ համակերպվեին իրենց ճակատագրի հետ, ապա Օսմանյան կայսրությունը, առանց ինչ որ դժվարությունների, ամբողջապես կնվաճեր Հայաստանը: Ֆիդայիները իրենց ամբողջ հոգով և սրտով նվիրված էին իրենց հայրենիքին և ժողվրդին, նրանք պատրաստ էին իրենց սեփական կյանքը զոհաբերեյին, որպեսզի ազատեյին մեր ազգը, որպեսզի մեզ ազատեյին լծից:  Գևորգ Չաուշ Գևորգ Չավուշ, Սարհատ (Ղազարյան Գևորգ Արոյի)Continue reading “Ֆիդայական շարժում. հերոսներ և արդյունքներ”

Թեմա 25, 26, 27

Մայիսի 2-6՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաքՊատրաստվե՛ք ներկայացնելու․Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էջ 77-79, նաև այլ աղբյուրներ 1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերըContinue reading “Թեմա 25, 26, 27”

Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրեր

Թուրքմենչայի պայմանագիը 1828 թվականի փետրվարի տասին Թուրքմենչայ գյուղում, որը մոտ էր Թավրիզին, Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ ստորագրվում է Թուրքմենչայի պայմանագիրը: Այն վերջ էր դնելու ռուս-պարսկական պատերազմին, որը սկսվել էր 1826 թվականին: Ռուսական կողմից պայմանագիրը ստորագրում է Իվան Պասկեւիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Իսկ խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Երկու երկրները համաձայնվեցին, որԻրանը հանձնումContinue reading “Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրեր”

Թեմա 21- 22

Ապրիլի 18-22Պատրաստվե՛ք ներկայացնելու․Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ. գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս ՝ Եվրոպա անցնելու համար։ Կոստանդնուպոլսից կաթողիկոսըContinue reading “Թեմա 21- 22”

Design a site like this with WordPress.com
Get started