RippleFlow ստարտափն առաջարկում է դիջիդասընթացներ

Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատես

Խմբի անունը՝ RippleFlow

Խմբի անդամները՝

  • Մարիա Տիշաքճեան/11-րդ դասարան/
  • Արի Ագոփ/11-րդ դասարան/
  • Սյուզի Մելիքյան/11-րդ դասարան/
  • Մինաս Սահակյան/11-րդ դասարան/

Առաջարկվող դասընթացներն ու նախագծերը՝

  1. «Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական-հայագիտական նախագիծ
  2. Վիդեո էդիթինգ։ Գովազդային հոլովակների պատրաստում

Ժամկետները՝

15․01-26․01, շաբաթական երեք դասընթաց-հանդիպում

Դասընթացների օրերը, ժամերը՝

  • «Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական-հայագիտական նախագիծ-երեքշաբթի, ժամը՝ 11։00-12։00
  • Վիդեո էդիթինգ։ Գովազդային հոլովակների պատրաստում-չորեքշաբթի և հինգշաբթի, ժամը՝ 11։00-12։00

Դասընթացների գրանցման հայտը

«Վիքիպեդիան հայերեն» նախագիծ

Համառոտ նկարագրություն

Նախագիծը կրթական, թարգմանչական և ինքնազարգացնող նախաձեռնություն է, որի շրջանակներում համագործակցում ենք Վիքիպեդիա համաշխարհային ազատ հանրագիտարանի հայկական գրասենյակի՝ Wikimedia Armenia-ի հետ։ Նախագծի գործունեությունը հիմնականում հայանպաստ բնույթ է կրում, քանի որ նախագծի նպատակն է զարգացնել հայկական Վիքիպեդիան, ընդլայնել հանրագիտարանի հայերեն պաշարը և հարստացնել հայերեն հոդվածներով։ Նախագծի մաս է կազմում RippleFlow կրթական նախագծի թիմի կողմից անցկացվելիք դասընթացը, որի շրջանակներում հետաքրքրվող սովորողները կսովորեն Վիքիպեդիայում լիարժեք և ճշգրիտ հոդվածներ խմբագրել, թարգմանություններ կատարել և բարելավել արդեն առկա նյութերը։

Նախագծի նպատակները՝

  • Սովորողների մոտ զարգացնել թարգմանչական հմտություններ,
  • Զարգացնել ստեղծագործական և շարադրական միտքը,
  • Մասնակիցների մոտ հետազոտական հմտությունների զարգացում,
  • Ընդլայնել ու հարստացնել հայկական Վիքիպեդիան,
  • Ուսումնասիրել հայկական դեռևս հայտնիություն չգտած իրադարձություններ,
  • Ուսումնասիրել և տարածել հայկական մշակույթը, լեզուն,
  • Վիքիպեդիայի նախագծերում ապահովել ակտիվ մասնակցություն և ներգրավվում։

Խնդիրները՝

  • Մասնակիցներին ծանոթացնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու կարևորությանը,
  • Ծանոթացնել հոդվածների խմբագրման նրբություններին, կարգին և մեթոդներին,
  • Քննարկել համագործակցության առաջարկներ,
  • Ամրապնդել ու խթանել սովորող-սովորեցնող նախագծերը։

Ընթացքը /Քայլերը/՝

  • Սովորողներին ծանոթացնել Վիքիպեդիայի խմբագրման բաղադրիչներին և մեթոդներին,
  • Ոլորտի կարիքների գնահատում, վերլուծություն,
  • Կրթահամալիրի աջակցությամբ համապատասխան տարիքային խմբերի ներգրավվածություն,
  • Խմբագրումների և վերջնական արդյունքների վերահսկում, համակարգում։

Արդյունքը՝

  • Մասնակիցների աշխատանքների հանրային ներկայացում,
  • Ստացված արդյունքների գնահատում և վերլուծություն,
  • Նոր կապերի ստեղծում,
  • Վիքիպեդիայի կողմից խրախուսական պարգևներ,
  • Հավաստագրերի հանձնում,
  • Ակտիվ մասնակիցների համար Վիքիճամբարների մասնակցության հնարավորություն,
  • Մասնակիցների պորտֆոլիոյի հարստացում։

Կարևոր հղումներ՝

Վիդեո էդիթինգ։ Գովազդային մշակման դասընթացներ

Համառոտ նկարագրություն

Տեսանյութերի մոնտաժի մեր դասընթացը նպատակ ունի սովորողներին տրամարել մոնտաժի հիմնական հմտությունները: Երկու շաբաթվա ընթացքում՝ շաբաթական 4 անգամ հանդիպելով, մասնակիցները կսովորեն տեսանյութերի մոնտաժի հիմունքները՝ կենտրոնանալով չմշակված կադրերից տարբեր գովազդներ ստեղծելու վրա: Դասընթացը նպատակ ունի զարգացնել ուսանողների ըմբռնումը տեքստի, վիզուալների, արդյունավետ վիդեո կոմպոզիցիայի և խմբագրման ոճերի միջև հավասարակշռության նկատմամբ, այդ ամենի ճշգրիտ կապակցմամբ գրավիչ պրոդուկտ ստեղծելու մեթոդաբանությունը: Բացի այդ, դասընթացը կնպաստի ուսանողների CV-ների և պորտֆոլիոների զարգացմանն ու ընդլայնմանը:

Նպատակները՝

  • Զարգացնել տեսանյութերի մոնտաժի հիմնական հմտությունները,
  • Ստեղծել տարբեր գովազդներ՝ օգտագործելով չմշակված կադրեր,
  • Հասկանալ տեսանյութի արդյունավետ կազմման սկզբունքները,
  • Բացահայտել հավասարակշռությունը համապատասխան և չափից ավելի մոնտաժի միջև,
  • Ընդլայնել սովորողների CV-ները և պորտֆոլիոները գործնական նախագծերի միջոցով:

Ընթացքը /Քայլերը/՝

Շաբաթ 1. Ներածություն։ Վիդեո էդիթինգ․

  • Տեսանյութերի խմբագրման գործիքների և ծրագրերի ակնարկ,
  • Հասկանալ վիդեո կոմպոզիցիայի հիմունքները,
  • Տեքստի ծածկույթների, անցումների և տեսողական էֆեկտների ուսումնասիրություն,
  • Տեսողականորեն գրավիչ տեսանյութ ստեղծելու ուղեցույցներ:

Շաբաթ 2. Ծրագրի պլանավորում։ Գովազդի մշակում․

  • Վերջնական նախագծի համար չմշակված կադրերի ընտրություն,
  • Առանձին նախագծերի նպատակների և խնդիրների սահմանում,
  • Տարբեր տեսակի գովազդների մոնտաժի ուղեցույց,
  • Գովազդային խոսքի մշակում,
  • Գովազդի կարևոր բաղադրիչների հետ ծանոթացում,
  • Լիարժեք պրոդուկտի ստեղծում։

Եզրափակիչ օր.

  • Ավարտված գովազդային նախագծերի հանրային ներկայացում,
  • Վերանայում և քննադատական արձագանք,
  • Քննարկում այն ​​մասին, թե ինչպես են ձեռք բերված հմտությունները ընդլայնում մասնակիցների CV-ները և պորտֆոլիոները,
  • Արդյունքների գնահատում և վերլուծություն։

Հարգանքով՝ Մարիա Տիշաքճեան․ RippleFlow դիջիդասընթացների դասընթացավար

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started