Հունվարյան ձմեռային ճամբար․երրորդ օրվա լուսաբանում

Հունվարի 11, օր 3-րդ

Առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունքին երգել, պարել ու ասմունքելուց հետո մենք գնացինք մարմնամարզական պարապմունքի ընկեր Անդրանիկ Դարբինյանի հետ։ Քանի որ պարապմունքին կային նաև այլ ջոկատներ, մենք միասին մարզվեցինք։

Մարզական պարապմունքից հետո հավաքվեցինք ընկեր Վարդանի դասարանում, պատրաստվեցինք և քայլեցինք դեպի Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոց, որտեղ ընկեր Ալիս Գևորգյանի հետ Ազգագրության փառատոնի շրջանակում իրականացրինք ճամբարային ուսումնական պարապմունք․․․կավով ու պլաստիրինով պատրաստեցինք Տիգրան Մեծի դիմապատկերով մեդալյոն ու դրամներ։ Շատ հետաքրքիր և սիրուն աշխատանքներ ստացանք, որոնց վերջնական արդյունքը կունենանք հաջորդ շաբաթվա պարապմունքից հետո։

Քանդակի դպրոցում մեր աշխատանքի ավարտից հետո քայլեցինք դեպի Մայր դպրոց, ամփոփեցինք մեր ճամբարային հերթական օրը և խոսեցինք հաջորդ օրվա անելիքների մասին։

Design a site like this with WordPress.com
Get started